(Հայերեն) Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Ալբանիայի նորանշանակ դեսպանին
Официальное, Новости дня | ankakh | July 3, 2012 17:25Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ալբանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դաշնոր Դերվիշին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և այդ պատասխանատու առաքելության մեջ մաղթել հետագա հաջողություններ: «Ձեր հաջող աշխատանքը բխում է մեր երկու երկրների շահերից: Մենք պատրաստ ենք Ձեզ համար ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի այդ առաքելությունն արդյունավետ իրականացնեք»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում հայ-ալբանական հարաբերությունների ակտիվացմանն ու խթանմանը: Հայ և ալբանացի գործարարների միջև շփումների ու կապերի հաստատման նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել բիզնես ֆորում:
Դաշնոր Դերվիշին վարչապետին է ներկայացրել նաև Ալբանիայի եվրաինտեգրման գործընթացը և այդ համատեքստում կարևորվել է երկուստեք փորձի փոխանակումը:






Facebook
Tweet This
Email This Post
