56 человек стали жертвами ДТП в Китае

В мире, Новости дня | | October 8, 2011 11:15

Երեկ Չինաստանում 3 խոշոր վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 56 մարդ:

Նավահանգստային  Տյանցզին քաղաքում ավտոբուսը բախվել է ավտոմեքենային ու շրջվել, ինչի հետևանքով 35 մարդ է զոհվել, 18-ը` վիրավորվել:

Հաջորդ վթարը տեղի է ունեցել երկրի արևելքում, Անհոյ գավառում: 24 ավտոմեքենա է միմյանց բախվել, ինչի հետևանքով առնվազն 10 մարդ է մահացել, 19-ն էլ` վիրավորվել: Վթարի պատճառը մշուշի պատճառով սահմանափակ տեսանելությունն է եղել:

Խենան գավառում էլ բեռնատարի հետ է բախվել ֆուրգոնը, զոհվել է 11 մարդ: Ի դեպ, հոկտեմբերի 7-ին Չինաստանում ավարտվեցին մեկշաբաթյա հանգստյան օրերը` նվիրված ազգային տոնին:

 

Դիտվել է 1100 անգամ:
Print Friendly

Leave a Reply