Ներսիկ Նազարյանը այլևս ոստիկանապետ չէ,լրացված

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | Ապրիլի 15, 2013 21:21

“Անկախի” աղբյուրները հաղորդում են, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանագրով աշխատանքից ազատվել է Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը: Երևանի ոստիկանապետ է նշանակվել Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ գնդապետ Աշոտ Կարապետյանը:

Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնում նշանակվել է գեներալ-մայոր Արամ Մայի Զաքարյանը` ազատվելով Արմավիրի մարզի ոստիկանության պետի պաշտոնից:

Իսկ Արմավիրի մարզի ոստիկանության պետ է նշանակվել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) նախկին պետ Գագիկ Ավետիսյանը, որն իր զբաղեցրած պաշտոնից ազատել էր մոտ մեկ տարի առաջ և մինչ այս պահը նա գտնվում էր կադրերի ռեզերվում:

Lragir.am-ի հետ զրույցում Ներսիկ Նազարյանը նշել էր, որ այս պահին իրեն դեռ չեն  տեղեկացրել այդ մասին: «Ինձ դեռ չեն հասցրել ասել այդ լուրը, խոստանում եմ, որ հենց ասեն, զանգահարեմ ասեմ ձեզ»,- ասաց նա:

Ներսես Նազարյանի եւ ոստիկանապետի լարված հարաբերությունների մասին վաղուց էր խոսվում, ինչպես նաեւ այն մասին, որ նա ունեցել է ոստիկանապետ դառնալու ցանկություն: Նա լարված հարաբերություններ ուներ նաեւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ:

Դժվար է ասել, արդյոք այս ազատումը կապված է ապրիլի 9-ին Երեւանի ոստիկանության գործողությունների հետ, երբ Բաղրամյան փողոցում ոստիկաններն իրենց պահել էին անհամարժեք եւ տեղի էին ունեցել բախումներ: Ըստ մամուլի հրապարակումների, Վլադիմիր Գասպարյանն այդ օրը խիստ բարկացած է եղել Ներսես Նազարյանի վրա, իրավիճակը վերահսկողության տակ չպահելու համար:

Դիտվել է 424 անգամ:
Print Friendly

Leave a Reply